«Ժողովուրդ». Փաշինյանը նորից խաբեց. Փաշինյանի կառավարման 5 տարիների ընթացքում գնաճը արդեն իսկ կազմել է շուրջ 30 տոկոս
Օրվա մամուլ
09:13 10/10/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը նորից խաբեց. Փաշինյանի կառավարման 5 տարիների ընթացքում գնաճը արդեն իսկ կազմել է շուրջ 30 տոկոս

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտաարեց. «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։

Սակայն իրականում Փաշինյանը նորից խաբեց. համաձայն վիճակագրության, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 տարիների ընթացքում գնաճը արդեն իսկ կազմել է շուրջ 30 տոկոս, ինչը աննախադեպ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder