ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ալիևի նկատմամբ Կուրսկի բնակիչներին սպանելու կոչի համար
Քաղաքական
15:41 10/10/2024
Աշխարհ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ալիևի նկատմամբ Կուրսկի բնակիչներին սպանելու կոչի համար

Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Ալիևի հետախուզման քարտը հայտնվել է Ռուսաստանի ՆԳՆ որոնվողների տվյալների բազայում։ Այդ մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

«Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ալիև, ծնված 02/03/1985 թ., հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,-ասված է քարտում։

Հոդվածը, որի համար նա հետախուզվում է, չի նշվում։

Օգոստոսի 30-ին Ալիևն իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում Ուկրաինայի զինված ուժերին կոչ է անում Կուրսկում «առաջ գնալ և սպանել խաղաղ բնակիչներին»։

«Ուզում եմ դիմել նրանց, ովքեր առաջին գծում են. Տղե՛րք, զգույշ եղեք ձեր համար և շարժվեք առաջ։ Սպանեք խաղաղ բնակիչներին»,-ասել է Ալիևը։

Օգոստոսի վերջին Ալիևի դեմ քրեական գործ է հարուցվել Կուրսկի շրջանում սպանության կոչերի համար։

Placeholder