«Հրապարակ». Ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին
Օրվա մամուլ
09:08 10/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին

«Հրապարակ» թերթը գրում է.

Սրբազան շարժումը թեև այլևս չունի նախկին թափը, և բողոքի ակցիաներին այլևս տասնյակ հազարավոր մարդիկ չեն մասնակցում, սակայն փողոցի ակտիվությունը շարունակում է մտահոգել իշխանություններին, և նրանք շարունակում են խոշորացույցով փնտրել-գտնել շարժմանն աջակցող գործարարներին, որ ուժայինների կամ հարկային մարմինների միջոցով ճնշեն և թույլ չտան օգնել ընդդիմությանը։

Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեև չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder