Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է հարավկորեացի Հան Կանը
Մշակույթ
15:43 10/10/2024
Աշխարհ

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է հարավկորեացի Հան Կանը

Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է գրականության 2024 թվականի մրցանակակրին։ Նա հարավկորեացի 53-ամյա գրող  Հան Կանն է։

Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչներն արարողության ժամանակ ասել են, որ Հան Կանը մրցանակը ստացել է «բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական տրավման և բացահայտում մարդկային կյանքի փխրունությունը»։

Մրցանակների պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։

Հան Կանը 2016 թվականի գրականության Բուքերյան մրցանակի դափնեկիր է` «Բուսակերը» վեպի համար, որը պատմում է միս չուտելու որոշում ընդունած մի կնոջ մասին։ Այս վեպը եղել է նրա գրքերից առաջինը, որը թարգմանվել է անգլերեն։

Placeholder