Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին հարցին
Քաղաքական
12:58 10/10/2024
Հայաստան

Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին հարցին

«Համարում եմ, որ այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ պարտականությունները և առաքելությունը»,-կառավարության շենքի դիմաց  ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն առաջարկել են արդարադատության նախարարի պաշտոնը։

Նա չպատասխանեց հարցին, թե Արփի Դովոյանը, եթե արդարադատության նախարար դառնա, արդյոք կտուժեր արդարադատությունը։

ՄԻՊ-ը նաև կոռեկտ չհամարեց այն հարցադրումները, ըստ որի իր ընկերուհի՝գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է իր թեկնածությունն առաջադրել որպես արդադրադատության նախարար։

Անահիտ Մանասյանը հայտնեց, որ այս փուլում այլ մեկնաբանություն չունի։
 

Placeholder
Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին հարցին