Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել
Իրավունք
14:13 10/10/2024
Հայաստան

Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել

Ֆեյսբուքյան օգտատեր, «Բարի մամա» ՀԿ հիմնադիր Մարինա Ադուլյանը, ում երեխան սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում,  մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ աշխատակիցների գործողություններից.

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։

Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։
Լավ, ո՞՞՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։

Ինձ չի հետաքրքրում՝ մեղադրանք, հիմնավոր է, թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞»։

Placeholder
Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել