Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի, հրավիրված են նաև Փաշինյանն ու Ալիևը
Քաղաքական
16:32 10/10/2024
Աշխարհ

Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի, հրավիրված են նաև Փաշինյանն ու Ալիևը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կազանում մոտ 20 երկկողմանի հանդիպում կանցկացնի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Եթե նախօրոք ասենք, ապա կարող ենք ենթադրել, որ մեր նախագահը մոտ 20 երկկողմանի հանդիպում կանցկացնի, այդ թվում՝ բոլոր մեծ ու կարևոր երկրների հետ, որոնք կմասնակցեն գագաթնաժողովին, բայց ոչ միայն մեծ ու կարևոր, այլ նաև մյուսների հետ», - ճեպազրույցում ասել է Ուշակովը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կայանալու է Կազանում հոկտեմբերի 22- 24-ը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել։ Պուտինը Կազան է հրավիրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 


 

Placeholder
Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի, հրավիրված են նաև Փաշինյանն ու Ալիևը