Ռուբեն Մելիքյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել
Իրավունք
14:44 10/10/2024
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել

Փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ:

Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու։

ՀԳ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա»։

Placeholder
Ռուբեն Մելիքյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել