Գործադիրն համայնքներին փոխանցեց սուբվենցիոն ծրագերի իր մասնաբաժինը՝ 1 մլրդ 391 մլն դրամը
Քաղաքական
12:00 10/10/2024
Հայաստան

Գործադիրն համայնքներին փոխանցեց սուբվենցիոն ծրագերի իր մասնաբաժինը՝ 1 մլրդ 391 մլն դրամը

«Փաթեթով առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին կառավարության մասնաբաժինը:

Նա ասաց, որ գումարն ուղղվելու է 18 համայնքի և ընդհանուր տարվա համար բյուջեից արդեն 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացվել, որպես կառավարության մասնաբաժին

ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ ծրագրով նախ համայնքն է իր հատկացումը տրամադրում, որից հետո նոր՝ կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը:
 

Placeholder
Գործադիրն համայնքներին փոխանցեց սուբվենցիոն ծրագերի իր մասնաբաժինը՝ 1 մլրդ 391 մլն դրամը