ԱԺ նախագահի նախագահի հայտարարությունը ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին
Քաղաքական
15:48 11/10/2024
Հայաստան

ԱԺ նախագահի նախագահի հայտարարությունը ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին

ՀՀ ԱԺ նախագահի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումի մասին։

««Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի   1-ին մասի համաձայն`  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,

 2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Տերյանն ազատվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Փաշինյանի որոշմամբ շպաշտոնից ազատվել էր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Ըստ մամուլի, հրաժարականների այս շքերթը կապված է  ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։

 

Placeholder
ԱԺ նախագահի նախագահի հայտարարությունը ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին