Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
«Մենք այստեղ ենք մեկ պահանջով՝ թույլ չտալ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները»,- Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է կատարել Արցախի Հանրապետությունում 2020-2023 թվականներին, երբ այնտեղ գտնվել են ռուս խաղաղապահները։
«Մենք դիմում ենք ձեզ ոչ թե որպես մեծ տերության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի, դիմում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության եռակողմ անդամի. այն ուժի մեջ է ու ձեր պարտականությունն է՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասել Հայաստանի կառավարության անունից, մնում է նույնը։
Մենք դիմում ենք ձեզ՝ օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները, պահանջել ու հասնել Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը»,- ասաց Լ.Ալավերդյւանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
.jpg)
.jpg)