ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ  կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
Քաղաքական
13:33 11/10/2024
Հայաստան

ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան

«Այս օրերին, երբ Ադրբեջանում պետք է իրականացվի միջազգային մեծ միջոցառում, պետք է պահանջել, որպեսզի միջազգային կառույցները բարձրաձայնեն Ալիևի բանտերում գտնվող հայ ռազմագերիների հարցը»,-ԱԳն դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ մի պրոբլեմ կա,  որը կապված է ԱԳՆ-ում աշխատող մարդկանց հետ. «Բոլոր տեղերից՝  պաշտոնապես, ոչ պաշտոնապես, ստանում ենք պատասխաններ,  որ ձեր պետությունն այս հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզանից պահանջում։ Այդ խոսքերին այլևս դժվար է հակադարձել։

Հենց ԱԳՆ առջև, կարծում եմ, կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է  ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ  կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն։

Իմ պատկերացմամբ, մեր այստեղ գտնվելն ընդամենն ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»։

Placeholder
ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան