Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
Սպորտ
08:03 11/10/2024
Հայաստան

Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով

«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2,  կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Նա նշեց. «Գիտեք, որ երիտասարդ թիմ ունենք, սխալներ կարող են լինել։ Չեմ ուզում ուշադությունս կենտրոնացնել այդ սխալների վրա։  

Մարտական ոչ ոքի ստացվեց։ Լավ է, որ վերջում հավասարեցրինք հաշիվը։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրվածության համար։ 

Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ հաջորդ խաղի վրա»,-ասաց նա

Placeholder