«Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին
Սպորտ
16:53 11/10/2024
Հայաստան

«Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին

Միլանի «Ինտերի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրած 100-րդ հոբելյանական խաղն է անցկացրել։ Այս առթիվ նա  ակումբից հոբելյանական խաղաշապիկ է ստացել։


Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում իր 100-րդ հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում։

35-ամյա հայ ֆուտբոլիստն իր նորամուտն «Ինտերում» նշեց 2022 թվականի օգոստոսի 13-ին՝   «Լեչեի» դեմ խաղում, որն ավարտվեց 2-1 հաշվով ներաձուրիներիհաղթանակով։

«Կիսապաշտպան Մխիթարյանը ցուցադրել է  ֆանտաստիկ հարձակվողական հմտություններ՝ խփելով մի քանի կարևոր գոլեր։  Այս ընթացքում նա 7 անգամ գրավել է դարպասը՝  մեծ ներդրում ունենալով Ինտերի 20-րդ սկուդետոյի հաղթանակում»,-նշում են ակումբից։

Placeholder