Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան
Քաղաքական
13:13 11/10/2024
Հայաստան

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան

«Ամեն մի հայ, աշխարհի որ մասում էլ լինի, պետք է այս օրերին իր խոսքը բարձրացնի ի պաշտպանության, աջակցություն մեր բոլոր ռազմագերների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտերում»,- ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված այսօրվա ակցիաները, նրա խոսքով, ճիշտ նախաձեռնություն է. «Առաջին հեթին այս հարցը հենց մարդու իրավունքների տեսանկյունից պետք է դիտարկել։ Այսօր Բաքվի բանտերում գտնվում են ազգությամբ հայեր, նրանց առաջադրվել է կեղծ, շինծու մեղադրանքներ։ Կարելի է  ենթադարել, որ այս մարդկանց իրավունքները գերեվարման պահից կոպիտ ձևով ոտնահարված են։ Լրացուցիչ ապացույցներ պետք չէ ներկայացնել։

Այս մեկ տարվա ընթացքում որևէ լուր, թափանցիկ ինֆորմացիա չի տրվել, թե ինչ վիճակում են Բաքվում պահվող հայ գերիները»։

Placeholder
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան