Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերյանը կհեռանա պաշտոնից
Քաղաքական
10:30 11/10/2024

Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերյանը կհեռանա պաշտոնից

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք, որ սա վերջին մի քանի ժամվա մեջ երրորդ հրաժարականն է։ Այսօր Փաշինյանի որոշմամբ արդեն  պաշտոնից ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Ազատման դիմում ներկայացնելու մասին լուրերը հաստատել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Ըստ մամուլի, հրաժարականների այս շքերթը կապված է  ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։

Placeholder
Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերյանը կհեռանա պաշտոնից