Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Օրվա թեմա
09:47 11/10/2024
Աշխարհ

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը։

Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականի դեկտեմբերին՝ ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման։

Օրվա խորհուրդն ու կոչն են ուշադրության կենտրոնում պահել ողջ աշխարհում աղջիկների առջև ծառացած մարտահրավերները՝ նպաստելով նրանց հզորացմանն ու իրավունքների իրացմանը։
 

Placeholder
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է