Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան
Քաղաքական
14:05 11/10/2024
Հայաստան

Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան

«Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը  գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ»,- Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նաև ընդգծեց. «Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23  ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է  եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։

Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բավքի հետ ունեցած իր հարաբերությունները»։

Placeholder
Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան