Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջոնի Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի տղամարդ ուսուցիչը, որը երեկ ձերբակալվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից հենց աշակերտների աչքի առաջ, կալանավորվել է։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։
Հիշեցնենք, որ դեպքը երեկ մեծ աղմուկ հանեց։ Դրա հետ կապված քննարկումները, քննադատությունները չեն ավարտվում։
Երեկ դասի ժամին ԱԱԾ աշխատակիցները մտնում են դասարան, ուսուցչին տապալում գետնին, ձերբակալում։ Տեսարանից վախեցած երեխաները սկսում են աջ ու ձախ վազել՝ փորձելով թաքնվել։ Նրանք մտածում են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։
Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարեց, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քրեական օրենսգրքի 201 հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն։