Փաշինյանը Զվարթնոցում ծանոթացել է հայ սահմանապահների աշխատանքին
Քաղաքական
16:53 12/10/2024
Հայաստան

Փաշինյանը Զվարթնոցում ծանոթացել է հայ սահմանապահների աշխատանքին

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանի ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ու ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել.

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»:

Նա եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի:  

Հիշեցնենք, որ նախկինում օդանավակայանում ծառայություն իրականացնում էին ռուս սահմանապահները։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին:

Placeholder
Փաշինյանը Զվարթնոցում ծանոթացել է հայ սահմանապահների աշխատանքին