Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նադալի՝ կարիերայի ընթացքում վերջին խաղի տոմսերի գներն աճել են մինչև 2000 եվրո
Դևիսի գավաթի եզրափակիչ մասի տոմսերը կտրուկ թանկացել են այն բանից հետո, երբ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Ավելի վաղ Մեծ սաղավարտի մրցաշարերի 22-ակի հաղթող Նադալը հայտնել էր, որ կարիերան կավարտի Դևիսի գավաթից հետո։
Sport.ru-ն գրում է, որ պաշտոնապես Իսպանիայի հավաքականի հանդիպումների բոլոր տոմսերն արդեն վաճառվել են։ Բայց դրանք դեռ կարելի է գնել անօրինական կայքերում: Այնտեղ տոմսերի արժեքն արդեն առնվազն 2000 եվրո է։
Դևիսի գավաթի եզրափակիչ փուլը կանցկացվի Մալագայում (Իսպանիա):