Ադրբեջանի ՊՆ-ն հանձնարարել է՝  պահպանել բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա
Քաղաքական
14:22 12/10/2024
Տարածաշրջան

Ադրբեջանի ՊՆ-ն հանձնարարել է՝ պահպանել բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է պատրաստ լինել «պայմանական սահմանին հնարավոր սադրանքների դեմ»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ասել է. «Պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ»։

Placeholder