Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդիկ Բաղդասարյան. Առայժմ կարողացել ենք պարզել, որ Ակադեմիայի 30 անդամից երկու հոգի է քվեարկել Շողակաթի օգտին
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Կինոակադեմիան իր խորհրդի անդամի՝ Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է ներկայացրել «Օսկար» մրցանակաբաշխությանը: Երկու ֆիլմ էր մնացել վերջում՝ Է. Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը եւ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը:
Բաղդասարյանի ֆիլմը չեմ տեսել, բայց ռեժիսորներից մեկը պատմել է դրա մասին: Բնականաբար, Էդգար Բաղդասարյանի մտքով չի անցել իր ֆիլմը հանել եւ իրենց համայնքը չներկայացնող Շողակաթին հնարավորություն տալ ներկայացնել Հայաստանը:
Շողակաթի ֆիլմը բազմաթիվ մրցանակներ է արդեն շահել, եւ վստահ եմ, որ «Օսկարում» էլ մրցանակ կշահեր: Հիմա փորձում ենք պարզել, թե ովքեր են դեմ եղել Շողակաթի ֆիլմին եւ ինչու են քվեարկել Էդգար Բաղդասարյանի ֆիլմի օգտին:
Դե, «ազնվագույն» մարդիկ են հավաքված Կինոակադեմիայում, մեծ գաղափարներից են խոսում, իբր գաղտնիության սկզբունքն են պահում «Շարմի» Ջաղինյանի հովանու ներքո: Առայժմ կարողացել ենք պարզել, որ Ակադեմիայի 30 անդամից երկու հոգի է քվեարկել Շողակաթի օգտին»։