Հոկտեմբերի 14-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
14:39 12/10/2024
Հայաստան

Հոկտեմբերի 14-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի

Երևանում hոկտեմբերի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 15-16-ին`  գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում հոկտեմբերի 12-ի  և 13-ի ցերեկը, 15-16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին  և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4  աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։

Placeholder