«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
Քաղաքական
11:01 12/10/2024
Հայաստան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան

«Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են  համաշխարհային նշանակություն»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքները ճանապարհ են փնտրում դեպի Արևմուտք։

«Սա է պատճառը, որ ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,- նշեց նա։

Փաշինյանի ներկայացմամբ, Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, այսինքն սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին և այս նախագծի իմաստն այն է, որպեսզի ՀՀ-ն տրամադրի իր տարածքները և ՀՀ ներդրում ունենա տնտեսական հսկայական հոսքերի սպասարկմանը։

Նա բացատրեց, որ նախագծի հիմնական գաղափարն  է Հայաստանը արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, հարավից հյուսիս, հյուսիսից հարավ  ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները։

«Կարևոր է արձանագրել, որ այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է։ Ինձ զարմացնում են այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է  դրսից, արտաքին աշխարհից։ Ուղղակի իրադրության չգնահատման բացակայության հետևանք է, քանի որ ակնհայտ է, որ այս նախագծով Հայաստանն առավել քան շահագրգռված է, նախագիծը կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար»,- ասաց Փաշինյանը։

Placeholder
«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան