Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկին
Սպորտ
20:38 14/10/2024
Հայաստան

Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկին

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստաանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Երկու հաղթանակ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը։ Նախ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը պարտության մատնեց սլովակ Լադիսլավ Հորվարտին, ապա 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը տպավորիչ հաղթանակ տոնեց թուրք Չան Կայայի նկատմամբ։»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder