«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Մշակույթ
17:29 14/10/2024
Հայաստան

«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում /3-րդ հարկ/ տեղի կունենա «Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և  տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետների դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի,  վիդեո արվեստի 14 աշխատանքներ:

«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ»  խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբեր 30-ը՝ ժամը 12։00-19։00-ն: Մուտքն ազատ է։

Placeholder