Սուրենյանց. Կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում
Քաղաքական
13:38 14/10/2024
Հայաստան

Սուրենյանց. Կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում

«Ես էլ եմ ֆուբոլասեր ու, իհարկե, հասկանում եմ հասարակության այդ սեգմենտի դժգոհությունը և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը։ Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար: Ու դա այն պարագայում, երբ շաբաթը մեկ բանակում զոհ ունենք՝ էս զույգի ստեղծած բարդակի հետևանքով»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, ֆուտբոլում հաղթանակը հաճելի բան է, որը սնուցում է մեր արժանապատվությունը: Բայց մարզական պարտությունը ողբերգություն չէ, մարդկային մահերի ու ազգային անվտանգության խարխլման պատճառ չի դառնում:

«Երբ մենք խիստ պատասխանատու ենք «անշառ» հարցերում, բայց կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում, հետևությունները բավականին տխուր են»,-ասում է նա։

Placeholder
Սուրենյանց. Կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում