Կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել. Մանուկյան
Քաղաքական
15:12 15/10/2024
Հայաստան

Կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել. Մանուկյան

«Ես կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել, եկեք համարձակություն ունեցեք, հետ նահանջ արեք ձեր քայլից»,-ավագանու նիստում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Հիշեցնելով, որ Երևանում կարմիր գծերի վճարը բարձրացնելու որոշման հիմնավորումը կենտրոնը բեռնաթափելն էր, սակայն այդ ուղղությամբ որևէ փոփոխություն չի եղել՝ Մանուկյանը կոչ արեց սխալն ընդունելով ճիշտ քայլ անել:

«Ես պատրաստ եմ մեր պատվավոր քաղաքացիներին հրավիրել ճաշկերույթի, նաև այն մարդկանց, որոնք պատրաստ են գալ, միանալ և մենք միասին բոլորս քննարկենք այդ հարցը»,-ասաց նա:
 

Placeholder
Կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել. Մանուկյան