«Հրապարակ». ՔՊ-ականները ատամները սրած, սպասում են ուժային որոշ կառույցների ղեկավարներին
Օրվա մամուլ
09:30 15/10/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականները ատամները սրած, սպասում են ուժային որոշ կառույցների ղեկավարներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից և հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից:

Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի որ անցյալում նա նման հրավերները մերժել է, սակայն ՔՊ-ականների պնդմամբ հրավերն ուղարկվել է։ Իսկ լսումները կլինեն «ՀՀ-ում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder