Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի 3+3 հարթակի հանդիպումը
Քաղաքական
15:53 15/10/2024
Տարածաշրջան

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի 3+3 հարթակի հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում 3+3 պլատֆորմի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին նա հայտարարել է Անկարայում Հորդանանի արտգործնախարար Այման աս-Սաֆադիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք շարունակում ենք աշխատել և խորհրդակցել տարածաշրջանի երկրների հետ 3+3 ձևաչափով, այս կարևոր հարթակի երրորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև»,- ասել է Ֆիդանը։
 

Placeholder
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի 3+3 հարթակի հանդիպումը