Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից. ՆԳ նախարար
Իրավունք
12:27 15/10/2024
Հայաստան

Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից. ՆԳ նախարար

«Սկսել ենք ոստիկանության ծառայողների ատեստացիան, ցանկացած ոստիկան մինչև  ատեստացիա անցնելը պարտադիր պայման է անցնի թմրամիջոցների օգտագործման թեստ»,- ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ասաց  ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նա հայտարարեց, որ թմրամիջոց օգտագործելու պատճառով 5 տարում 47 ոստիկանության ծառայողի հեռացրել են համակարգից։

Վահե Ղազարյանը նշեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մտահոգիչ է, բայց գոհ է պարեկների աշխատանքից, որոնք հայտնաբերում են նման դեպքեր։ Նա նաև հայտնեց, որ համագործակում են ՔԿ հետ և մոտ ժամանկաներս կունենան բացահայատումներ հատկապես  համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից. ՆԳ նախարար