Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մարդ է զոհվել
Տարածաշրջան
09:46 16/10/2024
Տարածաշրջան

Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Շուշթեր քաղաքում գտնվող Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել։ Լուրը հայտնում է Jamaran-ը, որին հղում է արել «ՌԻԱ նովոստի»-ն։

«Լրատվամիջոցները հայտնում են 1 զոհի և 4 վիրավորների մասին,այն բանից հետո, երբ Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հաղորդագրություն է տարածվել, որ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
 

Placeholder