Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարգար Աղաջանյանը ցանկություն ունի աշխատել Հայաստանի ազգային հավաքականում
«Մեր հայրենակից Մարգար Աղաջանյանի հետ այս պահին բանակցությունների մեջ են Զիմբաբվեի ֆուտբոլի ֆեդերացիան, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան «Ալ Քուվեյթ» և «Ալ Տադհամոն» ակումբները»,-տեղեկացնում է սպորտային մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը։
նա նշում է՝ Աղաջանյանը կարող է գլխավորել Զիմբաբվեի ազգային հավաքականը, Իրանի Օլիմպիական հավաքականը, կամ վերոնշյալ ակումբներից մեկը:
«Սակայն, իմ տեղեկություններով 59-ամյա մասնագետը ցանկություն ունի աշխատել նաև Հայաստանի ազգային հավաքականում, հաշվի առնելով, որ մեր հավաքականն այս պահին գլխավոր մարզիչ չունի:
Մարգար Աղաջանյանը երկար տարիներ եղել է Իրանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, որը գլխավորում էր հանրահայտ Կառլուշ Կեյրուշը: Իրանի հավաքականի հետ մասնակցել է 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններին, գլխավորել է Իրանի Օլիմպիական հավաքականը և տարբեր իրանական ակումբներ»,-գրում է մարզական մեկնաբանը։