«Ռեալը» արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Մբապեին բռնաբարnւթյան մեջ մեղադրելու  պատճառով
Իրավունք
10:16 16/10/2024
Աշխարհ

«Ռեալը» արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Մբապեին բռնաբարnւթյան մեջ մեղադրելու պատճառով

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում շտապ խորհրդակցություն է տեղի ունեցել հարձակվող Կիլիան Մբապեի գործով։ Ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Շվեդիայում։

Մադրիդի «Ռեալում» կայացած հանդիպման մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով լրագրող Ռոմեն Մոլինային։ Հանդիպմանը քննարկվել է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։ Մինչ այժմ ակումբը չի մեկնաբանել Մբապեի հետագա մասնակցությունը հանդիպումներին:

Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ստոկհոլմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որն իբր տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ այդ պահին հանգստանում էր Մբապեն։ Տուժած կինը միջադեպի համար մեղադրել է ֆրանսիացի ֆուտբոլիստին։

sport-express.net-ը գրում է, որ  Մբապեն հերքել է միջադեպին իր մասնակցության մասին տեղեկությունը։ Նրա փաստաբանը հայտնել է, որ ֆուտբոլիստը  զրպարտության վերաբերյալ բողոք կներկայացնի:

Placeholder
«Ռեալը» արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Մբապեին բռնաբարnւթյան մեջ մեղադրելու պատճառով