Մեկն արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ, էն մյուսն էլ սանրվածքի կամ ականջին օղ կախելու պատճառով. Փաշինյան
Քաղաքական
11:57 17/10/2024
Հայաստան

Մեկն արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ, էն մյուսն էլ սանրվածքի կամ ականջին օղ կախելու պատճառով. Փաշինյան

«Համոզված եմ, որ աղքատության ուսումնասիրության դեպքում նվազագույնը 80 %-ի մոտ մենք կհանգենք եզրակացության, որ անկյունաքարային պրոբլեմներից մեկը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է»,-կառավարության նսիտում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդագրույթն համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։

«Նույն արտագաղթ երևույթը, որը 3-րդ հանրապետության ամենամեծ հիմնահարցն է, ինչքան էլ զավեշտալի թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ։
Ժողովրդագրության մասին ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի մասի առաջնային խնդիրն այն է, թե ինչպես անել,որ իր տղան չգնա բանակ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ երևութն ազդում է նույնիսկ ընտանիքի պլանավորման վրա

«Ընտանիքը պլանավորելիս մարդը մտածում է, որ մի տղայի բանակ չգնալ ապահովելը մի խնդիր է, 4 տղայի բանակ չգնալն ապահովելն լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց գործադիրի ղեկավարը։

Հայտարարելով, որ բարեկեցության մեջ մտնում է մարդու ազատությունը՝ Փաշինյանը  բացատրեց, որ արտասահմանում հյուրանոցում մատուցողների է հանդիպել, որոնք Հայաստանից են արտագաղթել և հետաքրքրվել է, թե Հայաստանում չի՞ եղել մատուցողի աշխատանք,որ արտագաղթել են։

«Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մյուսը՝ ականջին օղ կախելու,  մեկն արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ և սրանից բխող այլ հետևանքների»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա շարունակեց թվարկել արտագաղթի պատճառները՝ հիշատակելով նաև արդարության պակասը, անվտանգության բացակայությունը և հավելեց, թե արտագաղթի խնդրի լուծումը կախված է «իրական Հայաստան» ծրագրի և «խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչելուց։

Placeholder
Մեկն արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ, էն մյուսն էլ սանրվածքի կամ ականջին օղ կախելու պատճառով. Փաշինյան