«Հրապարակ». Կրկին հիմնադրամ է ստեղծվում, որին բյուջեից հատկացումներ կարվեն
Օրվա մամուլ
09:21 17/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Կրկին հիմնադրամ է ստեղծվում, որին բյուջեից հատկացումներ կարվեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ` ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, և պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու:

Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»` «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով: Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել` «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում»: Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder