Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարձակվել Իրանի վրա
Քաղաքական
11:26 17/10/2024
Աշխարհ

Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարձակվել Իրանի վրա

Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարձակվել Իրանի վրա, սակայն հարվածների թիրախների վերաբերյալ որոշում չի կայացվել։ Այդ մասին գրել է Washinton Post-ը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին։

Մինչ այդ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ի պատասխան Թեհրանի հրթիռային հարձակման Իսրայելն Իրանին կհարվածի նույնիսկ նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։

«Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Իրանում հարձակման թիրախների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն հարձակումը սպասվում է առաջիկա օրերին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է հոդվածում։

Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ։ Իսրայելական բանակը հայտնում է, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնցից շատերը որսացել են։ Սոցիալական ցանցերում տեսանյութերը ֆիքսել են Իսրայելի տարբեր շրջաններում արկերի ընկնելու հետևանքները։ Հրթիռակոծությունը, ըստ իսրայելական իշխանությունների, երկրի քաղաքացիների շրջանում զոհերի և վիրավորների չի հանգեցրել։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են Հորդանան գետի արևմտյան ափին մեկ մարդու մահվան մասին, ենթադրաբար Գազայի հատվածից պաղեստինցի։
 

Placeholder
Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարձակվել Իրանի վրա