Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է
Մշակույթ
16:32 18/10/2024
Աշխարհ

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է։ «Бюллетень кинопрокатчика»-ն հայտնում է, որ մի շարք մասնագիտական ռեսուրսներ, որոնք ներգրավված են մրցանակաբաշխության սեզոնի կանխատեսման մեջ, ֆիլմը  համարում են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» գլխավոր հավակնորդը:

Գազետա.ռու-ն գրում է, որ Gold Derby պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ  առաջին տեղում է և հաղթելու ամենաբարձր հավանականությունն ունի։

«Օսկար»-ի հաղթող ֆիլմերը  կանխատեսող The Gatecrashers and Variety խումբը նույնպես «Anora»-ն պոտենցիալ հաղթող է համարում:

Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 17-ին, իսկ բուն արարողությունը կկայանա Dolby Theatre-ում մարտի 2-ին։

Ֆիլմի գլխավոր դերերում նաև հայ դերասան կա՝ Կարեն Կարագուլյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են  Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Եվս մեկ հայ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը խաղացել է ֆիլմում։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է։ Նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Ի դեպ, Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ «դու նման ես իմ 18-ամյա դստերը»: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։

«Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:

Placeholder
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է