ԱՄՆ-ը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Պուտին
Քաղաքական
18:22 18/10/2024
Աշխարհ

ԱՄՆ-ը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Պուտին

ԱՄՆ-ը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անընդհատ պատժամիջոցներ կիրառելով, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հանդիպել է  BRICS-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացնում է «Россия Сегодня» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը։

«Պետությունները  պետք է մտածեն այդ մասին, նրանք փչացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը բացասաբար է անդրադառնում հենց այդ երկրների վրա, այդ թվում ՝  դոլարի  վրա»,- ասել է Պուտինը։

Placeholder