Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հանդիպմանը և անդրադարձել հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա ելույթին անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա ասել է, թե հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է վերացնի «նախորդ հակամարտության պատճառների, կառուցվածքի մնացորդները՝ կատարելով սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններ»։