Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
Քաղաքական
17:16 18/10/2024
Աշխարհ

Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ

Երևանը ցանկանում է ուղիղ շփվել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

«Կան նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր։ Ռուսաստանն ակտիվորեն նպաստեց այս գործընթացի մեկնարկին, և մեզ միացան նաև մեր իրանցի հարևանները։

Ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվեն թուրքերի հետ և հասկանան, թե ինչ է պետք անել։
Ինձ թվում է, որ դա ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, ուստի մենք առաջարկել ենք այդ հարցերը դիտարկել որպես ամբողջություն և խրախուսել ներգրավված երկրներին հնարավորինս արագ համաձայնության հասնել, իսկ մենք, իր հերթին, տվյալ դեպքում Ռուսաստանն ու Իրանը,  պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, եթե լինի անմիջական մասնակիցների շահագրգռվածությունը»,- ասել է նա։

Placeholder