Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևի հրամանով ոչնչացվում են Արցախում եկեղեցիների, խաչքարերի հայերեն արձանագրությունները. Լեռնիկ Հովհաննիսյան
«Ադրբեջանն Արցախում վնասել է մոտավորապես 5000 հուշարձան ու 400 գերեզման»,-
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանն ասաց ՀԱԵ Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունն է՝ հայկական մշակութային ժառանգության յուրացում, աղվանականացում։
Լ.Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանցիներն այսօր եկեղեցիների, խաչքարերի վրայից ոչնչացնում են հայերեն արձանագրությունները. «Դա Ալիևի հրամանով է. երբ Ալիևն այցելել է Հադրութ, հայտարարել է՝ եկեղեցիների արձանագրությունները հետագայում են ավելացվել հայերի կողմից ու ենթակա են ոչնչացման»։
Մանրամասն՝ տեսանյութում։