Մխիթար Հայրապետյանը  ներկայացրել է Արամ Ջիվանյանին
Օրվա մամուլ
15:20 18/10/2024
Հայաստան

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Արամ Ջիվանյանին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին  նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։

Նախարարությունից հայտնում են, Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների հիմքով ռազմական արդյունաբերության զարգացման համար։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նաև ՌԱԿ նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանին, որն անցած 3,5 ամիսների ընթացքում կատարել է նախագահի պարտականությունները։
Արամ Ջիվանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար։
 

Placeholder