Արցախում կորցրել ենք ավելի քան երեք տասնյակ թանգարան. Սերգեյ Շահվերդյան
Քաղաքական
15:24 18/10/2024
Հայաստան

Արցախում կորցրել ենք ավելի քան երեք տասնյակ թանգարան. Սերգեյ Շահվերդյան

2020 թվականի  պատերազմի հետևանքով  Արցախի Հանրապետությունը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, նաև թանգարանների կատալոգները. 6 թանգարան՝ Շուշի քաղաքում, 8 արվեստի գործերի հավաքածու՝ ևս Շուշիում, 4 թանգարանային հավաքածու՝ Հադրութի շրջանում։ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանն ասաց  Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար,  Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Նա հայտնեց, որ 2023թ. բռնի տեղահանության հետևանքով Արցախում կորուսյալ թանգարանների թիվը առնվազն 14-ն է՝ Ստեփանակերտում  մասնակիորեն 3 թանգարանային հավաքածու, 3 արվեստի գործերի հավաքածու, Մարտակերտում՝ 2, Ասկերանում՝ 2 ու Մարտունու շրջանում՝ 3 թանգարանային հավաքածուներ։  Ս.Շահվերդյանն ասաց, որ իրեք չեն հավաքագրել մասնավոր հավաքածուները։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում բախվել են մի խնդրի. «Ընդհանուր արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող պետական մարմինների վերաբերմունքի վրա։ Ցավոք, այսօր այստեղ չեն ԿԳՄՍ նախարարության ներկայուցիչները, որ իրենց ասեմ հետևյալը.  վաղը կարող է պետական քաղաքականությունը  փոխվի,  պետական մարմիններն իրենց տրամադրության տակ չեն ունենալու անհրաժեշտ նյութեր, որովհետև «տնային աշխատանքը» չեն կատարել։ Կգա պահ, երբ մեզ անհրաժեշտ կլինեն փաստական տվյալներ, և այդ տվյալները մենք չենք ունենալու»։ 

Placeholder