Մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ քոթուկ. Փաշինյանի բիզնես առաջարկը
Տնտեսություն
16:47 18/10/2024
Հայաստան

Մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ քոթուկ. Փաշինյանի բիզնես առաջարկը

«Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթևեկողներն ինչի կարիք ունեն, որ դա առաջարկելով դուք էլ եկամուտ ունենաք»,- Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիների հետ զրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Երբ գյուղացիներն ասել են՝ ֆինանսական միջոց չունեն ներդրում կատարելու համար, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է սկսել փոքր բաներից, օրինակ չանապարհին եգիպտացորեն վաճառել։

«Մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն ա պետք, 2 հատ էլ քոթուկ ապետք»,-բիզնեսի մեկնարկը ներկայացրել է Փաշինյանը։

Ներկաներից մեկն ասել է, ոռոգման ջուր չունեն եգիպտացորեն մշակելու համար։

«Քո կարծիքով Դիլիջանում կուկուռուզն իրա՞նք են մշակում: Եցբայր, ջրի հարցցը կլուծենք, բայց դա կարա տևի մեկ տարի, երկու տարի։ Հիմա առնե՞ք, նստե՞ք։ Կուկուռուզ չկա, ուրիշ բան մտածեք»,-ասել է նա։

Placeholder