Թուրքիայում դեպի Կապադովկիա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Տարածաշրջան
12:12 18/10/2024
Տարածաշրջան

Թուրքիայում դեպի Կապադովկիա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Թուրքիայի Աքսարայ նահանգում տուրիստական ​​ավտոբուսի վթարի զոհ է դարձել երկրի յոթ քաղաքացի, ևս 33-ը վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Ժամը 7.00-ի սահմաններում (ժամը համընկնում է Մոսկվայի ժամանակով) վարորդը կորցրել է կառավարումը և ավտոբուսը շրջվել է Աջըպինար գյուղի մոտ։ Ավտոբուսը ուղևորներ էր տեղափոխում Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր ​​գավառից դեպի Նևշեհիր նահանգ, որը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների շրջանում հայտնի է Կապադովկիայի տեսարժան վայրերով։

«Ցավոք, վթարի հետևանքով մեր քաղաքացիներից 7-ը զոհվեցին, 33-ը վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,-գրել է նախարարը։

Էրլիքայան պարզաբանել է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է 41 ուղևոր, երկու վարորդ և ուղեկցորդ։

Placeholder
Թուրքիայում դեպի Կապադովկիա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի