Պուտինը չի մեկնի Բաքու՝  մասնակցելու COP29-ին
Քաղաքական
13:18 19/10/2024
Աշխարհ

Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Բաքվի COP29 ՄԱԿ-ի գագաթաժողովին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության իր աղբյուրին։

«Ռուսաստանը միջոցառմանը կմասնակցի կառավարության ղեկավարի մակարդակով»,-հայտնել է աղբյուրն ու  հաստատել, որ ՌԴ նախագահին հրավեր ուղարկվել է։

«Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և կազմակերպիչները (այս դեպքում՝ Ադրբեջանի կառավարությունը) հրավերներ ուղարկելիս խտրականություն չեն դնում»,-ասել է BBC-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ անցնող շաբաթվա ընթացքում  Ուկրաինան կոչ է արել արևմտյան երկրներին բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի համաժողովին:

ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան  Չենցովը ամերիկյան Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ գործընկերները «պետք է հստակ ասեն»՝  եթե Պուտինը այնտեղ լինի, նրանք չեն գնա։

Placeholder