3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը,  հրապարակվել է համատեղ հայտարարություն
Քաղաքական
14:40 19/10/2024
Տարածաշրջան

3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն

Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանայաին խորհրդատվական հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,  հրապարակվել է համատեղ հայտարարություն։ 

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ըստ համատեղ հայտարարության՝ ընդգծվել է հարթակի շարունակականության կարևորությունը տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունը վտանգող ներկա բարդ զարգացումներ ֆոնին, ինչպես նաև որոշում է կայացվել 3+3 ձևաչափով էլ ավելի ամրապնդել համագործակցությունը։

«Արտգործնախարարները հաշվի առնելով փոխադարձ շահերի իրացմանն ուղղված համատեղ ջանքերից բխող բարիդրացիական հարաբերություններ ունենալու կարևոր անհրաժեշտությունը՝ մատնանշել են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները ու հաստատել վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, երկրների ներքին գործերին չմիջամտելու, ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը։

Նախարարները քննարկել են տարածաշրջանին հետաքրքրող կարևոր հարցեր ու գնահատել տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։

Մասնավորապես տարածաշրջանում վստահության, բարօրության ու կայունության հաստատման գործում նախարարները մատնանշել են տարածաշրջանի տնտեսական համագործակցության կառուցողական դերը և որ այն փոխակերպում է վիճելի հարցերը տնտեսական և առևտրային զարգացման հնարավորություններով։ Որոշում է կայացվել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որոնք տարածաշրջանում նպաստում են բոլոր երկրներին տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ Նշվել է նաև, որ 3+3 հարթակի դռները միշտ բաց են Վրաստանի համար։

Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում թեժացող իրավիճակի վերաբերյալ ու խստորեն դատապարտել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների լուրջ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Կոչ է արվել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում՝ վերջ դնելով բոլոր հարձակումներին և ապահովելով մարդասիրական օգնության հասանելիությունը»,- գրել է «Էրմենիհաբերը»։ 

Placeholder
3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն