Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
15:18 20/10/2024
Տարածաշրջան
Իրանցի մարզիկը, ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի, ՀՀ դեսպանատուն է հանձնել իր նվաճած ոսկե մեդալը
Թեհրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են.
«Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:
Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին»:
Placeholder